Վիրահայ թենիսիստուհին Վրաստանն առաջին անգամ կներկայացնի Եվրոպական խաղերին
Սեղանի թենիսիստ Աննա Նիկոյանը Վրաստանից երրորդ Եվրոպական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել։ Նիկոյանը 23-ամյա սեղանի թենիսիստ է և վերջին մի քանի տարիներին հանդես է գալիս սերբական և հունգարական պրոֆեսիոնալ ակումբներում։
aliq.ge-ն գրում է, որ Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ից կանցկացվեն երրորդ Եվրոպական խաղերը, որտեղ հանդես կգան Եվրոպայի լավագույն սեղանի 31 թենիսիստուհիները և Նիկոյանը` որպես Wild քարտի սեփականատեր:
Կազմակերպիչների որոշմամբ, Wild քարտը տրվում է այն մարզիկին և երկրին, որտեղ սեղանի թենիսը դեռ զարգացած չէ, և վերջին տարիներին մեծ առաջընթաց է նկատվում։
Նշվում է, որ սեղանի թենիսն օլիմպիական մարզաձև է 1988 թվականից, և սա կլինի անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին դեպքը, երբ Վրաստանից սեղանի թենիսիստը հանդես կգա նման մեծ մարզական միջացառմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան