Ունենք մտահոգություններ, որ նաև հենց կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան
«Վերջին երեք տարիներին՝ 2021 թվականի մայիսի 21-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ ներխուժել են ՀՀ տարածք և նույնիսկ այն դեպքում, երբ լայնամասշտաբ հարձակման դեպք չկա, Տեղ գյուղի մոտ էլի տեսանք, որ թյուրըմբռնում կա»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչու են ՀՀ իշխանությունները տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում անընդհատ շեշտում 29.8 հազար ք/կմ-ն և 86.6 հազար ք/կմ-ն:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Հայաստանը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց թիվ չի հնչեցրել և սահմանազատման գործընթացն մինչև հիմա ընթանում են:
Նշելով որ ՀՀ-ն Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է և անցնելով Տեղ գյուղի մոտ արձանագրված միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ավելին, այս դեպքում թյուրըմբռնումը բավական չեզոք բառ է և վատ մտադրությունների բացակայության կանխավարկած է ենթադրում, բայց մենք ունենք մտահոգություններ, որ նաև հենց կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մեկ այլ դեպքում մեծ և մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծն որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»:
ՀՀ-ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանը դեռ վերջնական համաձայնություն չի տվել սահմանազատումը 1975 թվականի խորհրդային քարտեզներով անելու հայաստանի առաջարկին, բրյուսելյան հանդիպմանն Ալիևն ընդամենը ասել է, որ դեմ չե դրան:
Հարակից հրապարակումներ`
- Սա շատ արարողակարգային բան է, բոլոր վարչապետերը երկրորդ շարքում են. Արարատ Միրզոյան
- ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպությանը ՀՀ-ն ունի 200 հազար եվրո պարտք.Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան