ԱՄՆ-ում կայծակի հարվածից 18-րդ դարում կառուցված եկեղեցի է այրվել
Մասաչուսեթս նահանգի Սպենսեր քաղաքում կայծակի հարվածից հետո հրդեհ է բռնկվել 160-ամյա եկեղեցում, որն ամբողջությամբ այրվել է։ Այս մասին գրում է «New York Post»-ը։
Կադրերում երևում է, թե ինչպես է հրդեհի հետևանքով փլուզվում 18-րդ դարում կառուցված եկեղեցու աշտարակը։
Իշխանությունները հայտնել են, որ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել, քանի որ հրդեհի պահին այն դատարկ է եղել: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ինչպես նշում է New York Post-ը, պատմական եկեղեցին կառուցվել է փայտի օգտագործմամբ, ինչի պատճառով շենքը կարող էր արագ բռնկվել և ամբողջությամբ այրվել։