«Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով այսօր կայանալու է դատական նիստ։
«Որդիներ կանչ» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Այսօրվա ժամը՝ 14։00-ի դատը տեղի է ունենալու։
Այժմ մամուլում շատ ակտիվ տարածվում է մի ինֆորմացիա, թե Գայանեի վճիռը որոշվել է փոխել տնային կալանքով։ Ուզում ենք հաստատել, այո՝ փոխվել է, բայց դա Վերաքննիչ դատարանի որոշումն է, որի դատավորն էր Ժ. Չիչոյանը։
Այսօր, առաջին ատյանի դատարանն է որոշելու Գայանեի գործով վերջնական վճիռը։ Դատավոր՝ Մ. Շահվերդյան։
Եվ ուրեմն, ոչինչ չի փոխվել, այսօր՝ հունիսի 5-ին, ժամը ՝ 14:00-ին, սպասում ենք առաջիմ ատյանի որոշմանը։
Դատական նիստը լինելու է դռնբաց։
Մեկ բան ևս հիշենք, որ տնային կալանքը ևս համարվում է կալանք և տնային կալանքի մեջ գտնվելով Գայանեն կրկին չի ունենալու հնարավորություն այցելելու իր տղայի տուն՝ Եռաբլուր…
Ազատություն Գայանեին»։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
- «Որդիների կանչ». Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը
- Գայանե Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
- Հովսեփ Սարգսյան. Գայանե Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
- Փաստաբան. Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել
- Փաստաբան. Տիկին Գայանեի գործով քննությունը տևել է շատ քիչ, այն ուղարկվել է դատարան
- Տիկին Գայանեի նոր փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ