Պարզ էր՝ իրենք միայն Աշոտ Փաշինյան ունեին հարցաքննելու․Գայանե Հակոբյանի պաշտպան
Գայանե Հակոբյանի պաշտպաններից Գիորգի Մելիքյանի համար դատարանի այսօր կայացրած որոշումն անակնկալ չէր։
«Առավոտից խաղ էր գնում՝ Վերաքննիչի որոշումից սկսած։ Պարզ է՝ այս որոշումը կայացվել է շատ ավելի վերևում, այլ ոչ թե դատարանում։ Մեր բարձրացրած իրավական խնդիրն այն էր, որ վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա։ Սա ապացուցվեց նաև այս դատավարության ընթացքում»,- ասաց պաշտպանը։
Լրագրողի ճշտող հարցին,թե ինչպես կապացուցի, որ եղել է ազդեցություն Փաշինյանի կողմից, պաշտպանն ասաց․
«Ինձ ապացուցել պետք չէ, ունենք փաստեր, կան տեսանյութեր, որտեղ նա հայտարարել է, որ ՀՀ-ում այդպիսի դատավոր չկա, որ վարչապետի ասածը չանի։ Մենք հրապարակեցինք նույն փաստական հանգամանքները դատարանում, մեղադրական եզրակացությւոնն ու այն բոլոր վարույթային գործողությունները, որոնք նաև դատարանում պետք է կատարվեին։ Բայց պարզ դարձավ, որ իրենք միայն Աշոտ Փաշինյան ունեին հարցաքննելու, իսկ մնացածն իրեղեն ապացույցների հետազոտում է։ Հետևաբար խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկն ինչպե՞ս կարող է լինել հիմնավոր և առկա»։
Նրա պնդմամբ՝ դատախազի խոսքը դատարկախոսություն էր, առհասարակ որևէ փաստարկ չներկայացվեց։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
Հարակից հրապարակումներ`
- Ես ունեմ աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան
- Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունն չի փորձի նորից կալանքի մասին անգամ մտածել. Ռուբեն Մելիքյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատավարության մասին
- Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին. Վահիդ Սահակյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատաքննության մասին
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
- Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան