Զոհված զինվորի մայրը նորից կալանավորվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։ Այս մասին դատավորը հայտարարեց նախնական դատալսումների ժամանակ։
«Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հաշվել 05․06․2023 թվականից»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։
Պաշտպանները հայտարարեցին, որ անվստահություն ունեն դատարանի հանդեպ, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։
«Դատարանը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ»,- ասաց պաշտպանը։ Դատավորն արձաքագնեց. «Արդեն ավելորդ բաներ եք խոսում»։
Դատական նիստը հետաձգվեց։
«Աստված մեծ է»,- ասաց տիկին Գայանեն։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
Հարակից հրապարակումներ`
- Ես ունեմ աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան
- Մեքենայից դուրս թռա այն պատճառով, որովհետև չէի կարող այլ կերպ դուրս գալ. Աշոտ Փաշինյան
- Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունն չի փորձի նորից կալանքի մասին անգամ մտածել. Ռուբեն Մելիքյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատավարության մասին
- Աշոտ Փաշինյանը դեմ է հերոսի մոր նկատմամբ տնային կալանք սահմանելուն
- Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին. Վահիդ Սահակյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատաքննության մասին
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
- Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը ներկա են դատական նիստին
- Գայանե Հակոբյանն արդեն տեղափոխված է տնային կալանքի ռեժիմի
- «Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
- Աշոտ Փաշինյանի առևանգման գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան