Սա շատ արարողակարգային բան է, բոլոր վարչապետերը երկրորդ շարքում են. Արարատ Միրզոյան
«Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագան բանակցելու և, վստահ եմ, մենք այդպիսի հավակնություն չունենք և չենք էլ փորձում այդպիսի բան անել՝ Արցախի կարգավիճակը որոշել»,-ԱԺ մշտական հանձնաժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները ստացել են մանդատ Արցախի կարգավիճակը որոշելու համար:
Նրա խոսքով՝ միակ բանը, որ փորձում են անել իշխանությունները Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությանը նպաստելն է:
«Մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական ու ամբոջական, երկարատև, կայուն, չի կարող լինել, եթե այդ կարգավորումների շրջանակում չի ստեղծվում մի հարթակ երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր է ԼՂ ժողովրդի ապագայի և կարգավիճակի համար»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն պետք է փորձի ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեխանիզմը, հարթակը:
«Եթե դուք 86.6 հազար ք/կմ-ի մասին եք խոսում, նշանակում է, դուք արդեն կանխորոշել եք ձեր համար ԼՂ-ի կարգավիճակը»,-արձագանքեց Արթուր Խաչատրյանը:
Անցնելով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Միրզոյանն ասաց. «Թուրքայի կողմից նախապայմաններ հայ-թուրքական կարգավորման գործընթացի համար չեն առաջադրվել երբևէ, երկու կողմերը բազմիցս հայտարարել և ընգծել են, որ նախապայմաններ չկան և նպատակը վերջնական հարաբերությունների կարգավորումն է: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն երբևէ այս քննարկումների մաս չի կազմել մինչ այսօր, չկա օրակարգում ուղղակի այդպիսի հարց»:
Արձագանքելով Խաչատրյանի դիտարկմանը, թե հարաբերությունների հաստատման գործընթացում գտնվող պետության ղեկավարին Էրդողանի երդմնակալության արարողությանը երկրորդ շարքում չեն նստեցնում՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Սա շատ արարողակարգային բան է, բոլոր վարչապետները երկրորդ շարքում են:
Հունգարիայի վարչապետ Օրբանը պակաս կարևոր մարդ չէ նախագահ Էրդողանի համար և և որևէ տարբերություններ չկար և՛ նստածներից, և՛ թվարկածներից, արարողակարգային բաներ են: Նախընտրության, ճաշակի հարց է, դուք երևի մտածում եք, որ արժի, բայց վստահ չեմ, որ կենսունակ են այսպիսի շահարկումները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան