ԱՄՆ-ում ռեցեսիա են կանխատեսում
«Bank of America»-ի ղեկավար Բրայան Մոյնիհենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 2023 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում և 2024 թվականի առաջին եռամսյակում կհայտնվի «մեղմ ռեցեսիայի» մեջ, գրում է «Գազետա․ռու»-ն։
«Անցյալ տարեվերջին մենք կանխատեսում էինք անկում այս տարվա համար: Այժմ մեր կանխատեսումները հետաձգել ենք ավելի ուշ ժամկետի։ Իրականում սա չափավոր անկում է այս տարվա երրորդ և չորրորդ եռամսյակում, ինչպես նաև հաջորդ տարվա առաջին եռամսյակում»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ երկրում գործազրկությունը կբարձրանա մինչև 4 տոկոս:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պետական պարտքի հետ կապված իրավիճակը կարգավորվել է և դրանով իսկ կխուսափեն կոլապսից։ Նա նշել է, որ ճգնաժամը կանխվել է երկրում պետական պարտքի առաստաղը բարձրացնելու օրինագծի շնորհիվ։