Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման պայմանավորվածություն չկա
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արած հայտարարությանը, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, որ «անընդունելի են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ մի շարք ուղղություններով հարցերի էությունը հերթական անգամ խեղաթյուրելու, թե՛ միջազգային հանրության, թե՛ հայ հասարակության շրջանում թյուրըմբռնում առաջացնելու փորձերը՝ խուսափելով Հայաստանի ստանձնած պարտավորություններից»։
«Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի հանդիպման, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Որպես կանոն, այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1- ում «բլբլա», քանի որ տարվա վերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու. Շարմազանով
- Հնարավորություն կա մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար
- Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան