«2022 թ.-ին ՀՀ-ն 200 միլիարդ դրամի վարկերի պարտքերն է փակել, այնքան, ինչքան կրթության վրա արված բոլոր ծախսերը միասին»
«Այս տարվա համար վերցրել ենք կապիտալ ծախսերի համար նախատեսված 100-ական միլիոն եվրոյի և դոլարի վարկեր, որը մոտավորապես 90 մլրդ դրամի կարգի է»,-2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսներ նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նածխորդ տարի կառավարությունը կապիտալ ծախսերի համար օգտագործել է մոտ 100 մլրդ դրամ:
«Ես կապիտալ ծախսերից հանում եմ ՊՆ-ի համար հատկացվածը, այն սրբազան ծախս է, դրան ձեռք չենք տալիս: Ինչ է ստացվում՝ ողջ կապիտալ ծախսերը մենք ֆինանսավորում ենք միայն արտաքի՞ն աղբյուրներից: Ամբողջ եկամուտն ընթացիկ ծախսերի վրա է գնում, զարգացման ծրագրերը փաստորեն միայն արտասահմանյան վարկերո՞վ ենք ֆինանսավորում»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Վահե Հովհաննիսյանը համաձայնեց պատգամավորի հետ՝ ասելով. «Այո, այդպես է ստացվում, եթե Պաշտպանության նախարարության համար կատարված կապիտալ ծախսերը դուրս եք հանում ընդհանուր կապիտալ ծախսերից, բայց այնտեղ էլ ենթակառուցվածքներ են զարգացվում, որոնք կապ ունեն երկրի զարգացման հետ, որովհետև անվտանգության բարձրացումը տնտեսության զարգացման կարևոր կոմպոնենտներից մեկն է»:
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ 2022 թվականին 200 միլիարդ դրամի միայն վարկային միջոցների պարտքերն է Հայաստանը փակել, այնքան, ինչքան կրթության վրա արված բոլոր ծախսերը միասին:
«Միգուցե՞ արժի, ժողովրդական լեզվով ասած, մեր ոտքերը մեր վերմակի երկարությամբ ձգենք, սահմանափակենք վարկերի ներգրավմամբ մեր ընթացիկ ծախսերը, մանավանդ, որ վարկերն էլ ավելի թանկ են դառնում և ժամկետայնությունն է կրճատվում»,-առաջարկեց Խաչատրյանը:
Վերջինս ֆինանսների նախարարից նաև հետաքրքրվեց, թե ինչ եղավ ԵՄ խոստացած 2.6 մլրդ եվրո աջակցությունը:
Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ այդ գումարներից և տեղեկացրեց, որ դրանք ստանալու համար, պետք է ներկայացվեն ծրագրեր, ֆինանսների նախարորույթյունը չի բանակցում ծրագրերի շուրջ, այլ ստանում է գումարները, իսկ դրանով զբաղվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Քննարկմանը ներկա գտնվող էկոնոմիկայի փոխնախարարը Ռաֆայել Գևորգյանը հայտնեց, որ այդ գումարից 500 մլն եվրոյի ծրագրերն ներկայացված են, որից 100 մլն-ն արդեն ստացվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ունենք մտահոգություններ, որ նաև հենց կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան
- Սա շատ արարողակարգային բան է, բոլոր վարչապետերը երկրորդ շարքում են. Արարատ Միրզոյան
- ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպությանը ՀՀ-ն ունի 200 հազար եվրո պարտք.Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան