Թուրքիան դարձել է ռուսական հացահատիկի ամենամեծ գնորդը
2022-ի հուլիսի 1-ից մինչև 2023-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական սեզոնի ժամանակ Ռուսաստանից արտահանվել է 59.3 մլն տոննա հացահատիկ, որից 48.2 մլն տոննան՝ ցորեն։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ նշելով, որ նման տեղեկություններ հրապարակել է հացահատիկի տեղափոխություննրով զբաղվող «Русарготранс» ռուսական երկաթուղային օպերատորրը:
Նոր սեզոնին՝ մայիսի վերջի դրությամբ, Ռուսաստանից ամենաշատ հացահատիկ ներկրած երկիրը Թուրքիան է: ՌԴ-ից արտահանված 59 մլն տոննա հացահատիկից 10.6 մլն տոննան գնել է Թուրքիան։
Նշյալ ցուցանիշով Թուրքիային հաջորդում են Եգիպտոսը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Ալժիրը և Լիբիան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան