Իսպանիայի վարչապետը ֆեյք է համարում տարածված լուրը, թե նա առաջադրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի օրը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե ինքը հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։
Ինչպես հայտարարել է իսպանական թագավորության վարչապետը մամուլի ասուլիսում, «սա հերթական թեյքն է, որը շրջանառվում է այս շաբաթների ընթացքում»։
Մայիսի վերջին «20minutos» թերթը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն կսպասի Իսպանիայում հուլիսի 23-ին նշանակված արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ որոշելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդին։ պաչբերականի տվյալներով՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի միջանցքներում Սանչեսի անունը շարունակում են հնչել՝ որպես ներկայիս գլխավոր քարտուղարի հնարավոր փոխարինողի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կարող են հավակնել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, Էստոնիայի վարչապետներ Կայա Կալլասը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ ջոկատայինների գումարտակ կուղարկի Կոսովո
- Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի լայնածավալ զորավարժությունները
- ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար. Բլինքեն
- Բլինքեն. ՆԱՏՕ-ի երկրները Կիևին օգնություն կտրամադրեն հուլիսին կայանալիք գագաթնաժողովի համար
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա՝ քննարկելու դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը
- ՆԱՏՕ-ն 700 հավելյալ զորք կուղարկի Կոսովո