
ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին Մինսկում
Հունիսի 8-ին Մինսկում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ, տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը: Կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը ՝ հղում անելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։
Կքննարկվեն կազմակերպության պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները․
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Վարձկան» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկման մարմինների և ուժերի կազմավորման հետ կապված փաստաթղթերը և այլ հարցեր»,- ընդգծել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը։