Հնդկաստանի Օդիշա նահանգում բեռնատար գնացքը կրկին դուրս է եկել ռելսերից
Հնդկաստանի Օդիշա նահանգում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել, որտեղ ավելի վաղ տեղի է ունեցել երեք գնացքների բախում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 280 մարդ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որայդ մասին հայտնել է Times of India հեռուստաալիքը։
«Բալասորեի երկաթուղային ողբերգությունից մի քանի օր անց, երկուշաբթի առավոտյան Օդիշայում հերթական գնացքն է դուրս եկել ռելսերից: Միջադեպը տեղի է ունեցել Բարգար թաղամասում և կապված է կրաքար տեղափոխող բեռնատար գնացքի հետ: Բեռնատար գնացքի մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից, բայց, բարեբախտաբար, դեպից զոհերի մասին տեղեկություններ չկան»,- ասել է հեռուստաալիքը։
Նախորդ ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, Օդիշա նահանգի Բալասորե քաղաքի մոտ բախվել են երեք գնացքներ։ Կալկաթայից Չենայ մեկնող մարդատար գնացքի մի քանի վագոն բեռնատար գնացքի հետ բախվելու պատճառով ռելսերից դուրս են եկել և ընկել հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց նրանց մեջ մխրճվել է մեկ այլ մարդատար գնացք, ինչի հետևանքով մարդկանցով ևս մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել է 288, վիրավորվել՝ ավելի քան 900 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ
- ԱԳՆ. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը
- Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան