Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայր Աթոռից հայտնում են. «Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց, որ այսօրվանից մեկնարկում է նաև Միաբանական համագումարը, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում են համախմբվել Հայաստանի ու Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։
ԳՀԽ ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, Մայր Տաճարի վերանորոգմանը, Մյուռոնօրհնության արարողությանը և հարակից այլ միջոցառումների կազմակեպմանը, հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, ինչպես նաև Նվիրապետական Աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։
Ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը
- Մայր Աթոռում տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան