Ինձ համար սպասելի որոշում էր, երբ կալանավորեցին Գայանեին․ Նաիրա Մելիքյան
«Ինձ համար սպասելի որոշում էր, երբ կալանավորեցին Գայանեին, ասում էի, որ իրենք ծնողներին պատանդի կարգավիճակում երկար են պահելու, որպեսզի այսպես դատարանների պատերի տակ մենք ամողջ օրը վազվզենք։ ցետևաբար ՝ այն, ինչ տեղի ունեցավ, սպասելի էր, թեև շատերս հույս ունեինք, որ գոնե խափանման միջոցը կփոխվի տնային կալանքով։ Հիմնական նպատակը՝ ծնողներին պարալիզացված վիճակում պահելն է, որպեսզի իրենց ընկերոջ կյանքով մտահոգված, նրանք որևէ այլ քայլերի չգնան և ընդամենը դատարանի պատերի տակ վազվզելով փոշիացվի այս ռեսուրսը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Մելիքյանը, որի որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Նրա խոսքով՝ քաղտեխնոլոգները հուլիսի կեսերից հետո իրատեսական են համարում, որ Փաշինյանը կարող է այդ չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրել։
«Գայանեի կալանքը ևս մեկ ամսով երկարացնելու դեպքում մենք շատ սահուն կհասնենք հուլիս և այդ պահին կլուծարվի ՀՀ-ն ու արդեն որևէ շարժում կամ ակցիա պարզապես կդառնա անիմաստ»,- ավելացրեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
Հարակից հրապարակումներ`
- Ես ունեմ աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան
- Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունն չի փորձի նորից կալանքի մասին անգամ մտածել. Ռուբեն Մելիքյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատավարության մասին
- Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին. Վահիդ Սահակյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատաքննության մասին
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
- «Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
- «Որդիների կանչ». Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան