Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:
Օրը նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ, 2023 թվականին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեմա է ընտրվել պլաստիկ աղտոտման դեմ մարդկության պայքարը և դրա կարևորությունը: Օրվա խորագիրն է «Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ»։ Սա յուրօրինակ կոչ է մարդկությանը շրջակա միջավայրի համար աղետալի համարվող այս աղտոտիչի դեմ պայքարի դուրս գալու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան