Ջեք Սալիվան «Թուրքիայի վարած անկախ արտաքին քաղաքականությունը չի նշանակում առանցքի փոփոխություն»
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը CNN International-ի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիայի վարած անկախ արտաքին քաղաքականությունը չի նշանակում առանցքի փոփոխություն։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, պատասխանելով Թուրքիայում անցկացված նախընտրական քարոզարշավի ընթացքում հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ հարցին, Սալիվանն ասել է.
«Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս և պետք չէ չափազանցնել այն մեկնաբանությունները, թե Թուրքիան հակաամերիկյան է»։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությանը, Սալիվանը մասնավոապես նշել է.
«Պատկերացրեք, թե Թուրքիան ինչ է արել Ուկրաինայի համար։ Ֆինանսական օգնություն է ապահովել։ Աջակցում են սեփական պաշտպանությանը միտված իրենց ջանքերին»։
Սալիվանը նաև անհամաձայնություն է հայտնել այն տեսակետի հետ, որ Թուրքիան միտված է դեպի Արևմուտք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան