Մեծ Բրիտանիայի թագավորը Սանդրինգհեմի իր ֆերմայի համար աշխատողներ է փնտրում
Թագավոր Չարլզ III-ն առաջարկում է «բարձրորակ կացարան» և «մրցակցային աշխատավարձ» բրիտանացի ուսանողներին, որոնք պատրաստ են աշխատել իր Սանդրինգհեմի կալվածքում գտնվող ֆերմայում: Այս մասին գրում է «Daily Mail»-ը։
Նշվում է, որ ովքեր ցանկանում են զբաղեցնել թափուր տեղերը, ապա պետք է պատրաստ լինեն աշխատել շաբաթական 39 ժամ: «Յուրահատուկ» աշխատավայրում աշխատելու պարտականություններն են՝ տրակտորների կառավարում, հացահատիկի պահեստների պահպանում և շահագործումը, Հյուսիսային Նորֆոլկի 8 հազար հեկտար մակերեսով կալվածքի տարածքում գտնվող օբյեկտների պահպանումը:
Ժամանակավոր աշխատողները կընդունվեն այս ամսվա վերջից մինչև հոկտեմբեր։
Հայտարարության մեջ ասվում է. «Սանդրինգհեմի ագարակը ուսանողներ է փնտրում 2023 թվականին ֆերմերներին բերքահավաքի հարցում օգնելու համար: Աշխատանքը կներառի ժամանակակից սարքավորումների օգտագործումը հետաքրքիր և յուրահատուկ միջավայրում»։