Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին. Վահիդ Սահակյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատաքննության մասին
«Մենք սպասում էինք, որ մայիսի 17-ին վատագույնը Գայանե Մարտիրոսյանի տնային կալանք պետք է տային, սակայն ի հեճուկս բոլորիս, տրվեց մեկ ամսյա կալանք»,-դատարանի դիմաց ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:
Նա հայտնեց, որ համացանցից է տեղեկաել, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի որոշումը բեկանել է և Գայանե Մարտիրոսյանի հանդեպ տնային կալանքի որոշում է կայացվել
Վահիդ Սահակյանը ասաց, որ լավ չի հասկանում, թե առաջին ատյանի դատավորը իրավունք ունի վերանայի վերքննիչ դատարնի այդ որոշումը:
«Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին, ես հուսով եմ, որ դատարանը կգտնվի իր բարձունքի վրա և ըստ այդմ նորմալ որոշում կկայացնի»,-ասաց զոհված զինծառայողի հայրը:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
- Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը ներկա են դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին