Վիվա-ՄՏՍ. Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների զարգացման համար
Ավելի քան 17 տարի Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Հայաստանի տարբեր մարզերում կարևոր և լուրջ ծրագրեր են իրականացնում: Դրանք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Տարիների հետևողական ջանքերի արդյունքում՝ գործակցող կողմերին հաջողվել է իրականացնել մի շարք համարձակ նախագծեր, կազմակերպել էկոկրթություն և կատարել համակարգված աշխատանք:
Վիվա-ՄՏՍ-ից նշում են, որ հաջողված գործընկերության արդյունքը կարևոր ձեռքբերումներն են՝ ապաստարանի ստեղծում, թակարդ-տեսախցիկների միջոցով կենդանիների մշտադիտարկում և կովկասյան հովազի հայտնաբերում անհավանական թվացող հատվածում, ծառատունկ, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը մեղմող, արևի էներգիայով աշխատող էլեկտրական հովիվների տեղակայում, էկոկրթություն և այլն:
400 հա տափաստան հիշեցնող հողատարածքում շուրջ 13 տարի առաջ ստեղծվել է հատուկ պահպանվող, մասնավոր հիմունքներով գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որն առաջինն է Հարավային Կովկասում: Այժմ ապաստարանի տարածքը 20 հազար հեկտար է: Այստեղ տարեցտարի արձանագրվում է տարբեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական լուրջ, շարունակական աճ: Այն նաև փորձարարական նշանակության յուրօրինակ միջավայր է: Ճշգրիտ հաշվարկների և թիրախային աշխատանքի արդյունքում այստեղ ստեղծվել է անտառակայան, էնդեմիկ ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի կենդանիների կենտրոն, կենդանաբուժական կլինիկա, Էկոկրթական կենտրոն՝ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկոտուրիզմի զարգացման համար: Գործընթացում ներգրավվել են ոչ միայն մասնագետներ ու միջազգային կառույցներ, այլև Ուրցաձոր համայնքի բնակիչներ:
Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումն է ունեցել նաև արջերի փրկության ծրագրում: Բենզալցակայաններին, ռեստորանային համալիրներին կից տարածքներում անազատության մեջ պահվող արջերը տեղափոխվել են կարանտինային նախապահման կայան: Որոշ դեպքերում Վայրի բնության փրկարար կենտրոնին նաև հաջողվել է վերականգնման փուլն անցած քոթոթներին վերադարձնել վայրի բնություն։ Տարիների ընթացքում հաջողվել է փրկել շուրջ 40 արջ: Իսկ բնակավայրերում սնունդ հայթայթելու համար հայտնված արջերից ֆերմերային տնտեսութունները պաշտպանում են մեկ այլ ծրագրով: Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն արևային էներգիայով սնուցվող էլեկտրական «հովիվներ» են տրամադրել Արարատի և Վայոց ձորի համայնքներին:
FPWC-ն տարիների ընթացքում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տնկել է շուրջ 350 000 ծառ, որում Վիվա-ՄՏՍ-ը ևս ունի իր մասնաբաժինը։
Գործընկերները նպաստում են նաև մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը՝ ձգտելով մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Կարևոր է համարվում էներգախնայող LED լուսավորության համակարգերի գործարկումը:
Պարբերաբար աջակցելով FPWC-ի բնապահպանական նախագծերին՝ Վիվա-ՄՏՍ-ը կիսում է նրանց գաղափարները՝ պահպանել Հայաստանի հարուստ բնությունն ապագա սերունդների համար և ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում բացվել է Վիվա-ՄՏՍ-ի` զանգերի մարզային կենտրոնը
- «UNLIM»․ նոր սակագնային պլան Վիվա-ՄՏՍ-ից
- Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջին անգամ 5G գործարկել է ապրիլի 6-ին
- Վիվա-ՄՏՍ. Արևային էներգիան և արդի տեխնոլոգիաները բնապահպանական ծրագրերում
- Վիվա-ՄՏՍ. Փոքր Վեդին տարեկան կտնտեսի շուրջ 1 միլիոն դրամ
- Վիվա-ՄՏՍ. Արարատի մարզում «Էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր է իրականացվել
- «Կինը…». Վիվա-ՄՏՍ-ի նախագիծը՝ նվիրված կանանց միամսյակին
- Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում գործարկել է 5G ցանց
- Վիվա-ՄՏՍ. Ավարտվել է ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրման հերթական ծրագիրը
- Հերթական անգամ՝ առաջինը Հայաստանում. Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է Հայաստանի առաջին 5G ցանցը
- Վիվա-ՄՏՍ. Գործընկերության արդյունքը՝ ընտանիքի և երեխայի կյանքի որակի փոփոխություն
- Վիվա-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ վերջին տեղեկությունները հասանելի են հանրությանը
- Օրթեզավորում՝ վիրավորում ստացած զինվորներին կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն. 22-ամյա Հայկի պատմությունը
- Վիվա-ՄՏՍ. Ավելի քան յոթ տարի՝ անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին
- Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
- Վիվա-ՄՏՍ. Սահմանամերձ Տիգրանաշենում լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին