Վրաստանից հայտնել են, թե երբ Սաակաշվիլին կվերադառնա բանտ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, հենց որ համապատասխան առողջական պայմաններ ստեղծվեն: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին վրացական Առաջին ալիքին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ նա նշել է, որ, որ այս առումով քաղաքական գործիչը չի տարբերվում մյուս բանտարկյալներից։
«Մենք մշտական կապ ենք պահպանում Vivamed-ի բժշկական անձնակազմի հետ։ Բնականաբար, մենք ամեն օր տեղեկանում ենք Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին, և, ինչպես արդեն ասացի, հենց որ լինեն համապատասխան պայմաններ, նկատի ունեմ բժշկական պայմանները, իհարկե, նա կտեղափոխվի համապատասխան հաստատություն»,-պարզաբանել է Բրեգաձեն։
Ինչպես նշել է Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավարը, խոսքը Սաակաշվիլիի համար բժշկական հիմքերով վտանգի բացակայության մասին է։ Միաժամանակ, Բրեգաձեն չի հստակեցրել, թե կա՞ արդյոք Վրաստանի նախկին նախագահի կլինիկայից բանտ վերադառնալու ժամկետներ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ից չստացանք այն որոշումը, որն ակնկալում էինք. Սաակաշվիլիի մայր
- Հազիվ եմ մահից փրկվել․ Սաակաշվիլի
- Սաակաշվիլի. Շուտով կմեռնեմ
- Վրաստանում Նորվեգիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու մրցանակը շնորհելուց հետո
- Սաակաշվիլին ասել է, թե շուտով իր մի քանի օրգաններ այլևս չեն գործի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան