Գերմանացի ոստիկանի դեմ կարող են քրգործ հարուցել Ուկրաինայի մասին խոսքերի համար
Բեռլինի ոստիկանությունը հետաքննում է ոստիկանի՝ սոցիալական ցանցերում էկոակտոստիկանի մեկնաբանությունները։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է »Die Welt» թերթը:
Պարբերականը նշում է, որ մայիսի կեսերին քննիչները զբաղվել են սոցցանցերում իրավապահի թողած մեկնաբանությունների ստուգմամբ։ Եթե պարզվի, որ դրանց բովանդակությունն անօրինական է, ապա ոստիկանի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել ատելություն հրահրելու հոդվածով։
Հրատարակության համաձայն՝ 2022 թվականին Բեռլինի ոստիկանը բացասաբար է արտահայտվել Կիևին Գերմանիայի աջակցության, ինչպես նաև փախստականներին բնակարաններով ապահովելու երկրի քաղաքականության մասին։
Բացի այդ, ոստիկանը, քննադատելով արմատական էկոակտիվիստների գործունեությունը, հայտարարել է, որ նրանց պետք է «հավաքել և տանել Ստալինգրադի մերձակա անտառ»:
Բեռլինի ոստիկանությունում նշել են, որ կախված հետաքննության արդյունքներից՝ հնարավոր միջոցներ կձեռնարկվեն աշխատակցի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան