Աշոտ Փաշինյանը դեմ է հերոսի մոր նկատմամբ տնային կալանք սահմանելուն
«Հաստատում եմ մեղադրող կողմի այն ասածները, որ ինձ զանգահարել են բողոքս հետ վերցնելու համար»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նախնական դատական լսումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ դատարանում ընթանում է Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեղադրյալ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով նախնական դատական լսումները։
Աշոտ Փաշինյանը նաև նշեց. «Հերիք չէ տնային կալանք է փոխվել...
Նույնիսկ տնային կալանքի չպետք է փոխվեր, որ մի հատ էլ այսօր նստենք, քննարկենք տնային կալանքը հանելու մասին հարցը։
Իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել այս դեպքի համար։ Հաշվի առնելով նաև այն, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն։ Նույնիսկ տեղին չէ ասել, որ խափանման միջոց տնային կալանքից անցնի բացարձակ ազատության»։
Փաշինյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի շատ հայտարարություներ չեն համապատասխանում իրականությանը. «Տիկին Գայանեն շատ աղմկահարույց դեպքերի հետ է կապվել: Այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, այդ պահին ինքը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքը արգելել էր «Եռաբլուր»։ Ի՞նչ վարքագծի մասին է խոսքը:
Այն խումբը, այն կազմակերպությունը, որի անունը ես ինքս չգիտեմ, որոնք այդ պահին գտնվում էին այդտեղ, այդ կազմակերպությունը հայտնի է հանրային սպառնալիքներ, մանկապարտեզներ պայթեցնելու մասին հայտարարություններ անելով, ու պաշտպանական կողմը եկել, այնպես է նրանց մասին խոսում, ոնց որ, չգիտեմ, ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը, որոնք ամբողջ օրը մաթեմատիկայով են զբաղված»:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
Հարակից հրապարակումներ`
- Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունն չի փորձի նորից կալանքի մասին անգամ մտածել. Ռուբեն Մելիքյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատավարության մասին
- Վատագույնը՝ տնային կալանքը, կա, սպասենք լավագույնին. Վահիդ Սահակյանը՝ Գայանե Մարտիրոսյանի դատաքննության մասին
- Աշոտ Փաշինյան. Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան
- Գայանե Մարտիրոսյանն ու Աշոտ Փաշինյանը ներկա են դատական նիստին
- Գայանե Հակոբյանն արդեն տեղափոխված է տնային կալանքի ռեժիմի
- «Որդիներ կանչ». Գայանե Հակոբյանի գործով այսօրվա դատը տեղի է ունենալու
- Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
- Աշոտ Փաշինյանի առևանգման գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին