Կոտայքում ողբերգական վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած երեխաներից մեկը մահացել է
Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր:
Անգիտակից էր, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:
Մյուս երկու վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Հարակից հրապարակումներ`
- Կոտայքի վթարից տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է. ԲԿ
- Արտաշատ-Գառնի ճանապարհի վթարից տուժած երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է
- Կոտայքի վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան