Ապօրինի շինությունների օրինականացման մնացած 5.000 դիմումից 3.000-ի պատասխանն արդեն տրվել է. Լևոն Հովհաննիսյան
«Ունենք մեծ քանակի դիմումներ, քանի որ այդ օրենքը երբ ընդունվեց, կար ավարտի հստակ ժամկետ, եթե չեմ սխալվում այն մինչև 2022 թվականի հունիս երկարացվեց և դիմումների քանակը 10.000 և ավել էր»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատասխանելով ապօրինի շինությունների օրինականացման դիմումների ընթացքի վերաբերյալ հարցին՝ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ դիմումների մեծ հոսքի պատճառով ստիպված են եղել Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում առանձին բաժին են ստեղծել, որը միայն զբաղվում է ինքնակամ կառույցների հարցով:
«Ես յուրաքանչյուր շաբաթ վիճակագրություն եմ ստանում այդ վարչությունից, այս պահի դրությամբ մենք ունեինք մոտ 5.000 ժամկետանց դիմում, դրանք նրանք են, որոնց մենք դեռ չենք պատասխանել, փաստաթղթերը չենք մշակել և արդեն 3.000-ի մասով քաղաքացիները արդեն ստացել են իրենց պատասխանները, մնացել է մոտ 2.000-ը»,-ասաց փոխքաղաքապետը:
Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ ունեն հանրային ձևով սահմանված ժամկետ՝ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ն է:
«Մենք մեր համաքաղաքացիներին խոստացել ենք, որ մինչև այդ ժամկետը, որևէ քաղաքացի չի լինի, որը սահմանված ժամկետում չի ստացել դրական, բացասական, կամ այլ պատասխան, օրինակ՝ դիմումում թղթերի պակասի վերաբերյալ»,-ասաց փոխքաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Թարվերդյան. Ընտրվելու դեպքում ապօրինի շինթույլտվություն խնդրող ընկերներս կհեռանան գոհ, բայց մերժված
- Նոր Նորքում քանդվել է 6 ապօրինի շինություն
- «Հետք». Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում
- Մի քիչ էլ թողնենք, ապօրինի շինություն կսարքի Ամիրյան փողոցի մայթի վրա. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան