Կրեմլը հերքել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցմանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները
Կրեմլը կտրականապես հերքել է Ռուսաստանի մասնակցությունը Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթեցմանը և հայտարարել, որ դա Կիևի կողմից ծրագրված դիվերսիայի արդյունք է, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք կարող ենք կտրականապես մերժել մեղադրանքները։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այստեղ միանշանակ խոսքը ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիայի մասին է, որը ծրագրվել և իրականացվել է Կիևից, Կիևի ռեժիմից ստացված հրամանով», - երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական կողմից հնչած մեղադրանքները ՀԷԿ-ի պայթեցմանը Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ:
Պեսկովի խոսքով ՝ «բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը պետք է կրի Կիևի ռեժիմը»։
Միաժամանակ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման նպատակներից մեկը Ղրիմ ջրի հոսքը դադարեցնելու փորձն է։
Նշենք, որ Կախովի (Կախովկայի)ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովի (Կախովկայի) հիդրոէլեկտրակայանին: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հիդրոէլեկտրակայանի 28 ամբարտակից 11-ը ոչնչացվել է։
Հարակից հրապարակումներ`
- Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո հեղեղված տարածքներից մարդկանց տարհանում են
- Կախովի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան