Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը:
Ինչպես տեղեկացնում է aliq.ge-ն, երրորդ նախագահն այս քայլը ծայրահեղ խուճապի նշան է որակում: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու:
«Կարևորն այն է, որ մենք թույլ չտանք Վրաստանի օկուպացիոն իշխանություններին` մեզ հանձնել Ռուսաստանին մինչև ուկրաինացիների հաղթանակը…»,- նշել է Սաակաշվիլին:
Ի դեպ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Նովա Կախովկա» ամբարտակի վրա հարձակումը և նշել, որ ռազմական հանցագործություններին պետք է իրավական պատասխան տրվի։
Նշենք՝ հունիսի 6-ի ուշ գիշերը Ռուսաստանը պայթեցրել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի ամբարտակը։ Տեղեկության համաձայն՝ ջուրը մեծ քանակությամբ և մեծ արագությամբ շարժվում է դեպի բնակեցված տարածքներ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն արդեն առանձնացրել է առավելագույն ռիսկայնության հինգ գոտի, այդ թվում՝ Խերսոն քաղաքի մի մասը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը հերքել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցմանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները
- Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո հեղեղված տարածքներից մարդկանց տարհանում են
- Կախովի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան