Գեղարքունիքի մարզպետ. Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է
«Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, բայց վերջերս անվտանգային խնդիրներից ելնելով, դադարեցվել են աշխատանքները, փակ հանքում աշխատանքներ իրականացվում են, շարունակում են աշխատել» ,-լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա նշեց, որ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է։
Մարզպետն ասաց, որ բաց հանքի շահագործման դադարեցման պատճառով հարկադիր պարապուրդի գնացածների թիվը չի կարող նշել, բայց նրանց մեջ կան մարդիկ, ովքեր թոշակի տարիքի են, առաջիկա ամիսներին պետք է անցնեին թաշակի։
«Մնացածի մասով քննարկումներ են իրականացվել, ունենք 2-3 տարբերակներ, նրանց աշխատանքի տեղավորման հարց ենք կարգավորելու։ Առաջիկայում հանդիպում կլինի նաև իրենց հետ, կքննարկենք այդ տարբերակները։ Եթե ցանկանան այդ ուղղությամբ մեզ հետ աշխատել, իհարկե, կգնանք այդ ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան