Սա Գոնգոների ստեղծման լուրջ օրինական հիմք է, որը շատ վտանգավոր է. Արմենուհի Կյուրեղյան
«Օրինագծի նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների և Առողջապահության նախարարության հարաբերությունները և ասոցիացիաների ներուժն օգտագործել ի շահ առողջապահության համակարգի կայացման»,-ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց նրա նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով իր և ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ այդ նպատակով ասոցիացիներին տրվում է մի շարք գործառույթներ՝ մշակել կլինիկական ուղեցույցներ, գործելակարգեր, մասնակցել օրենսդրական քննարկումներին:
Զեյնալյանի խոսքով՝ նման ասոցիացիաներն այսօր էլ գործում են ՀՀ-ում՝ ՀԿ-ների կարգավիճակում, իսկ նոր՝ ասոցիացիաների կարգավիճակում նրանց՝ պետության հետ համագործակցությունը պետք է լինի նախարարության հետ կնքած համաձայնագրի հիման վրա:
«Սահմանված են որոշակի սկզբունքներ բժշկական ասոցիացիաների համար, եթե վերջիննրես համաձայնեն դրան և միանան Առողջապահության նախարարության հաստատած համաձայնագրին, ապա նրանք բավականին ակտիվ կհամագործակցեն նախարարության հետ»,-ասաց Նարեկ Զեյնալյանը:
ՔՊ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ 22 բժշկական ասոցիացիաներից են առաջարկներ ստացվել և դրանք ընդունվել են:
Օրենքի նախագծի համահեղինակ Լուսինե Բադալյանն էլ հավելեց, որ նախագծում չափանիշներ են դրել, որոնց պետք է համապատասխանեն ասոցիացիաները, բայց եթե նրանք չեն համապատասխանի օրենքով սահմանված չափանիշներին, ապա այն չի նշանակում, որ նրանք դադարում են գոյություն ունենալ:
«Հետո չբողոքենք, որ հանրությունը որևէ կերպ չի մասնակցել այդ քննարկումներին և դրա փոխարեն մենք մեր համար ապահովում ենք Գոնգոներ(governmental NGO): ՀԿ-ներում հայտնին են Գոնգոները՝ պետության, կառավարության կողմից ստեղծված, իբր անկախ ՀԿ-ներ, որոնք ի սկզբանե ծառայում են այդ կառույցներին: Սա Գոնգոյի ստեղծման լուրջ օրինական հիմք է, որը շատ վտանգավոր է»,-օրենքի նախագծի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ շեշտելով, որ նախագծում բազմաթիվ հակասություններ կան:
Հարակից հրապարակումներ`
- Ասում եք՝ մեղմ ենք վերաբերվելու, քնքուշ ենք վերաբերվելու, բայց ԱԺ պատգամավորին թաղանթի համար տուգանել են. Գեղամ Մանուկյան
- Բժշկական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով հետախուզվողը մեկ տարի անց հայտնաբերվել է
- Հայկական բժշկական ասոցիացիան միանում է հանուն Արցախի ակցիային
- Վրաստանի լեռնագնացների ասոցիացիան կոչ է արել ռուս լեռնագնացներին չգնալ Վրաստան
- Բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն են հայտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ