Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել
Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ կապով հայտնել է, որ իր սեփական մոտոցիկլետը վարելիս վթարի է ենթարկվել:
«Նախօրեին Ավան և Նոր Նորք դատարանի մոտ էի մոտոցիկլետով, հետաքրքրություն, վիճաբանություն եղավ, բայց նորմալ բարձրացա իմ դատական նիստին, լսվում էր Գայանե Հակոբյանի գործը»,-հայտնեց փաստաբանը:
Մկրտչյանի խոսքով՝ նիստից վերադարձել նստել է մոտոցիկլետի վրա և արձանագրել է տարօրինակ վիճակ դիմապակու հատվածում, այն ուղղել է, բայց մոտոցիկլետի պահվածքն մի քիչ այլ է եղել, ժամանակ առ ժամաման անջատվում էր:
«Այսօր էլ նստել եմ իմ մոտոցիկլետը և Աշտարակ գնալու ճանապարհին վթարվեցի: Մեղավորը ես եմ պատճառը չդնենք տեխնիկական անսարքությունների վրա, ենթադրյալ ինտիրգներ չփնտրենք»,-ասաց փաստաբանը:
Տեղեկացնելով, որ նախաձեռնվել է վարույթ Քննչական կոմիտեում, իսկ քննիչը միայն իր հարբածության աստիճանն է ստուգել և վթարված մոտոցիկլն ու տաքսին տեղափոխել պահպանվող տարածք՝ Արսեն Մկրտչյանը հավելեց. «Մոտոաշխարհում ամենատհաճ, ամենաթանկ և երկար բուժվող վիրահատություն է ինձ սպասվում:Հայտնել եմ, որ ես եմ մեղավոր, բայց քննիչը մտածում է, որ ամիսներով այդ տրանսպորտային միջոցները կմնան պահպանվող տարածքում: Ի՞նչ պետք է անեն, երբ մեղքս ընդունել եմ, երևի թե նրա համար, որ չկարողանամ վաճառել և բուժմանս հոգսերը հոգամ»:
Փաստաբանը հայտնեց, որ եթե իրեն օգնելու ցանկություն ունեցողներ կլինեն՝ կարող են անձնական նամակով գրել, կընդունի օգնությունը, բայց ոչ մեկից ոչ մի բան չի խնդրում:
«Ուղիղ խոսքս դիտորդների մի խումբ կա, որ անձնական նամակով գրել են՝ լավ ե՞ս լափում դրանց փողերը: Այնպես որ՝ այսպես եմ պատասխանում նրանց»,-ասաց փաստաբանը և դիմեց դատավորներին, որոնց մոտ քննվում է իր վստահորդների գործերը՝ խնդրելով հնարավորության դեպքում մեկ ամսով հետաձգել դրանք, քանի որ այդ ժամանակահատվածում նա նույնիսկ նստել չի կարողանա:
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գայանեի գործում նոր հանգամանքներ չկային, կալանավորումն առանց որևէ հիմք է, ապօրինի. Գեորգի Մելիքյան
- Տիկին Գայանեի կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. Փաստաբան
- Հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է, ո՞նց կարելի էր․ Ռուբեն Մելիքյան
- Ես միանշանակ կողմ եմ եղել Գերագույն դատարանի գործառույթների իրականացման մոտեցմանը. Արսեն Մկրտչյան