Թուրքիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։
Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլում։ Նրա թեկնածությունը պաշտպանել են 600 պատգամավորներից 321-ը, երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր առնվազն 301 ձայն։
Այս պաշտոնի հավակնորդներ են գրանցվել տարբեր կուսակցություններից վեց պատգամավորներ։ Քուրթուլմուշն առաջադրվել է ԱԶԿ-ի և նրա հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից։ Սկզբում նա համարվում էր պոտենցիալ հաղթող, սակայն ընդունված ընտրական ընթացակարգի շնորհիվ քվեարկությունն անցավ երեք փուլով։ Առաջին երկու փուլերում հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել 400 ձայն, ինչին ոչ մի թեկնածու չհաջողվեց։
Քուրթուլմուշը կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է, չնայած այն հանգամանքին, որ մինչ ԱԶԿ-ին միանալը նա եղել է այլ կուսակցությունների անդամ։ 2014-2017 թվականներին եղել է փոխվարչապետ, 2017-2018 թվականներին՝ մշակույթի և զբոսաշրջության նախարար։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայից Հայաստանի նկատմամբ ոչ ագրեսիվ վերաբերմունք չի կարելի սպասել․ Տիրան Լոքմագյոզյան
- Աղբյուրը նշում է, որ հետախուզության ղեկավարը կարող է զբաղեցնել Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը
- Թուրքիայի ղեկավարի երդմնակալությանը կմասնակցի Էրդողանից դժգոհող ԱՄՆ դեսպանը
- Գորշ գայլերի առաջնորդը ժամանակավորապես զբաղեցրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնը
- Թուրքիայի հետախուզության ղեկավարը կարող է ստանձնել փոխնախագահի պաշտոնը