ԶԼՄ-ներ. Մեսսին իր պատրաստակամությունն է հայտնել անվճար խաղալ «Բարսելոնայում»
Լիոնել Մեսսին պատրաստ է ամեն ինչի՝ «Բարսելոնա» վերադառնալու համար։ Խորխեն՝ Մեսսիի հայրը, և ինքը՝ Լեոն, խնդրել են «Ալ-Հիլալին» և «Ինտեր Մայամիին» օգնել «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Sports.ru-ի հաղորդմամբ, «Cadena SER» ռադիոկայանի El Larguero-ի ծրագրի եթերում ասել է լրագրող Մանու Կարենոն։
Այս պահին հայտնի չէ, թե ինչպես կարող են այս ակումբները մասնակցել անցումային փուլի կազմակերպմանը։ Հաղորդվում էր, որ Մեսսին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», իսկ հետո վարձավճարով տեղափոխվել «Բարսելոնա»:
«Ալ-Հիլալը» պատրաստ է Մեսսիին վճարել ավելի քան 300 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, «Ինտեր Մայամին»՝ 50 միլիոն եվրո՝ չհաշված հովանավորչական պայմանագրերը։ Նաև ամերիկյան ակումբը պատրաստ է Լեոյին դարձնել բաժնետերերից մեկը։
Ժոան Լապորտան վստահեցրել է Խորխե Մեսսիին, որ եթե Լեոն վերադառնա, նա կլինի «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Սրան Մեսսի ավագը պատասխանել է, որ Լեոն պատրաստ է նույնիսկ անվճար խաղալ Բարսայում։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին, և նա կդառնա ազատ գործակալ։
Հարակից հրապարակումներ`
- Լիոնել Մեսսին հեռանում է ՊՍԺ-ից
- «Ալ-Հիլալ»-ը Մեսսիին 1,2 մլրդ եվրոյի պայմանագիր է առաջարկել
- ՊՍԺ-ն պատրաստ է Մեսսիին մեկ մրցաշրջանի համար վճարել 100 միլիոն եվրո
- Սաուդյան Արաբիայի ակումբը Լիոնել Մեսսիին առաջարկում է 500 մլն եվրո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան