Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո 7 մարդ համարվում է անհետ կորած
Նախնական տվյալներով, յոթ մարդ համարվում է անհետ կորած Նովայա Կախովկայի շրջանում ՀԷԿ-ի ավերումից և առափնյա գոտու հեղեղումից հետո։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը:
«Մենք այժմ պարզում ենք անհետ կորածների մասին տեղեկությունները, բայց, նախապես, այդ մարդիկ նույնպես տարհանվել են ջրհեղեղի գոտուց»,- ասել է նա:
Լեոնտևի խոսքով՝ մինչ այժմ հեղեղման գոտում ջրի մակարդակը «շատ զգալի է», և օպերատիվ շտաբի ներկայացուցիչները՝ ԱԻՆ-ի և քաղաքային վարչակազմի աշխատակիցներն այդ տարածքներում շարունակում են որոնողական աշխատանքները։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վլադիմիր Լեոնտևը նաև հայտնել է, որ Դնեպրի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ։
«Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է, Դնեպրյանի, Կրինկի, Կազաչի Լագերի բնակավայրերը հեղեղված են մինչև տանիքները», - ասել է քաղաքապետը։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։
ՀԷԿ-ի գնդակոծության համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են մեկը մյուսին:
Հարակից հրապարակումներ`
- Կախովկայի ՀԷԿ-ի պայթունից հետո հեղեղված քաղաքում ջրի մակարդակը սկսել է իջնել
- Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
- Կրեմլը հերքել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցմանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները
- Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո հեղեղված տարածքներից մարդկանց տարհանում են
- Կախովի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ