Կախովկայի ՀԷԿ-ի պայթունից հետո հեղեղված քաղաքում ջրի մակարդակը սկսել է իջնել
Նովայա Կախովկայա քաղաքի փողոցներում ջրի մակարդակը սկսել է նվազել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նովայա Կախովկայի վարչակազմից։
Նշվում է, որ Կախովի (Կախովկայի) հիդրոէլեկտրակայանի պայթունից հետո ջրի մակարդակը բարձրացել է գրեթե 11 մետրով։
«Հեղեղված փողոցներում ջրի մակարդակը սկսել է իջնել»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։
Նշենք, որ Ուկրաինան հայտարարում է՝ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը, ռուսական կողմը՝ ուկրաինական զինված ուժերը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը հերքել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցմանը Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները
- Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո հեղեղված տարածքներից մարդկանց տարհանում են
- Կախովի ՀԷԿ-ին հասցված հարվածներից հետո 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան