Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը.
«Օրերս անցկացվող ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 7-ին, ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային պատրաստություն առարկայից, և նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։
Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ կհանձնեն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, ինչից հետո կամփոփվեն արդյունքները, և ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունը
- ՀՀ ՊՆ-ն հրապարակել է որոնվող հայ զինծառայողների անունները
- Կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ.ՀՀ ՊՆ
- Ժամը 21:00-ի դրությամբ հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում էականորեն նվազել է. ՀՀ ՊՆ
- ՀՀ ՊՆ-ն հերքում է իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները
- ՀՀ ՊՆ. Կեղծ են ՀՀ զինված ուժերը տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի բոլոր պնդումները
- Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին