Հայաստանի պատանի շախմատիստների հաջողություններն՝ արագ շախմատի առաջնությունում
Ավարտվել է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 3 խաղափուլից հետո ունենք 3 միավոր վաստակած 3 մասնակից՝ Ալեքս Սահակյան (մինչև 18 տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյան (մինչև 16 տղաներ) և Տիգրան Համբարձումյան (մինչև 12 տղաներ):
4 մասնակիցներ վաստակել են 2.5 միավոր՝ Կարեն Թովմասյան (մինչև 18 տղաներ), Արման Հարությունյան (մինչև 12 տղաներ), Դավիթ Մելքոնյան (մինչև 8 տղաներ) և Միլենա Գասպարյան (մինչև 18 աղջիկներ):
Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է 2023 թվականի աշխարհի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:
Հայաստանից մասնակցում է 61 շախմատիստ՝ 47 տղա և 14 աղջիկ: