Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է
Team Telecom Armenia-ն այսօր մեկնարկում է բաժնետոմսերի վաճառքը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցելու տեխնոլոգիական, 100% հայկական կապիտալով ընկերության զարգացմանը ու կիսելու հաջողությունները։
Ընկերությունն առաջնային հրապարակային առաջարկի (IPO) միջոցով տեղաբաշխում է 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս։
Team Telecom Armenia-ից մանրամասնում են, որ բաժնետոմս կարելի է ձեռք բերել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևը Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։
Team Telecom Armenia-ից հիշեցնում են, որ ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
- Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
- Team-ի 25 Գբ/վ արագության NGN ցանցն արդեն հասանելի է 150 հազար տնային տնտեսության
- Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը Հայաստանում կանցկացվի Team-ի աջակցությամբ
- Team-ը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն
- Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր նախագիծ են ներկայացրել
- Մեծ հեռուստացույց մատչելի գնով. նոր առաջարկ Team Telecom Armenia-ից
- Ինտերնետ հասանելիությունն ամբողջությամբ վերականգնվել է. Team Telecom Armenia
- Team Telecom Armenia. Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը
- Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցն արդեն հասանելի է Մեծամորում
- Վանաձորում բացվեց Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին