ՆԳ փոխնախարարը` ոստիկանների կողմից բռնությունների մասին
«Խնդրում եմ տարբեր միջադեպերի դեպքում դա չվերագրել ամբողջ ռեֆորմին և չնշել՝ սա ՆԳՆ-ի ժողովրդավարական ռեֆորմի շրջանակներում տեղավորվում է, թե ոչ: Կա կարգապահական վարույթ, որի շրջանակներում հարցը քննարկվում է»,- ըստ Factor.am-ի տեսանյութի, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ոստիկանների մասնակցությամբ միջադեպերին։
Խոսելով Դիլիջանի քննչականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին, նա ասաց. «Քրեականի պետի մասով կա կարգապահական վարույթ: տեղեկատվությունը ստացել է հենց Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը, ծառայողական քննությունը հարուցել է հենց այդ վարչությունը, տվյալ ծառայողի լիազորությունները կասեցրել է հենց ներքին անվտանգության վարչությունը»:
Նա նշեց, որ ցանկացած բռնություն բնականաբար ընդունելի չէ և այս տեսանկյունից իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, համապատասխան քայլեր կարվեն
«Ձեր նշած երկու դեպքերի մասով էլ կա ծառայողական քննություն, երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են: Նման իրավիճակներն ընդհանրապես բացառել չենք կարող, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ, և կարող են եզակի դեպքեր վրա հասնել: Կարևոր է պետության արձագանքը այս դեպքերում: Եվ երկու դեպքում էլ եղել է ծառայողական քննություն և լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան
- Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի. ՔԿ
- Ոստիկանը Սարյան փողոցում հարվածում ու գետնին է գցում քաղաքացուն
- ՄԻՊ-ը Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահասնին հարվածելու գործով պարզաբանումներ են պահանջվել ոստիկանությունից և դատախազությունից
- Անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
- Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են․ Ոստիկանություն
- Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար. Մանրամասներ՝ ՔԿ-ից