Խաչանով. Գիտակցում եմ, որ լավ եմ ելույթ ունեցել, բայց, ինչպես միշտ, կատարելագործվելու տեղ կա
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է սերբ Նովակ Ջոկովիչին։ Խաչանովն առաջին սեթում հաղթել է 6։4 հաշվով, սակայն մյուս սեթերում պարտվեց 6։7, 2։6, 4։6 հաշիվներով։ Մրցախաղը տևեց 3 ժամ 43 րոպե։
Աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում կրած պարտությունը. «Այժմ զգացողությունը սովորականի պես է, հավանաբար գլխումս խառն է. ամեն դեպքում ես հասկանում եմ, որ արել եմ առավելագույնը, բայց ինչպես ցանկացած պարտությունից հետո միշտ մտածում ես, որ կարող էիր ավելի լավ բան անել: Ես գիտակցում եմ, լավ եմ հանդես եկել, բայց, ինչպես միշտ, կատարելագործվելու տեղ կա։
Ես 100 տոկոսով վայելեցի այսօրվա խաղը: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ մենք խաղում ենք հանուն նման հանդիպումների. կենտրոնական կորտում, աշխարհի լավագույն թենիսիստներից մեկի դեմ, այստեղ նրան հաղթելու հնարավորություն և մոտիվացիա կա։ Սրանք այն հանդիպումներն են, որոնց համար պետք է ոչ միայն լարվել, այլև պարզապես նաև հաճույք ստանալ։
Ալկարազը պատմել է, որ հանդիպումներին անընդհատ ժպտում է և վայելում է կորտը։ Սա մասամբ ճիշտ է. կան պահեր, երբ ամեն ինչ չէ, որ ստացվում է, և դու սկսում ես զայրանալ, բայց կան նաև դրական պահեր, և դրանք նույնպես պետք է ինչ-որ կերպ ընդգծվեն», - sport.ru-ին ասել է Խաչանովը Больше!" յութուբյան ալիքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան