Հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը բերվեց ԱԺ
«Համաձայնագրով նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականին և նրա վավերացումը իրավական հիմք է ստեղծում ռազմատեխնիկական ոլորտում Կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և խորացման համար:
Ըստ Սարգսյանի՝ համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով կողմերի պահանջարկները և հնարավորությունները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ:
Համաձայնագրի դրույթները կիրագործեն երկրների Պաշտպանության նախարարությունները , ինչպես նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջոցով, որի շրջանակներում կստեղծի ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն Կողմերի լիազոր մարմինները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու է համաձայնագիրը վավերացման ներկայացվում ստորագրումից 4 տարի անց:
Արման Սահակյանը հայտնեց, որ Չեխիայի խորհրդարանն էլ է ընթացիկ տարում միայն վավերացրել համաձայնագիրը և ուշացումը բացատրվում է քովիդով և 2020 թվականի պատերազմով:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կմեկնեն Չեխիա
- Չեխիայի Ազգային գրադարանում կբացվի Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը
- Չեխիայի դեսպանին մեղադրել են Վրաստանի համբավին վնաս հասցնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան