Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:
Գրասենյակի հաղորդմամբ, ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով
- ԶՈւ երկու զինծառայողներին առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ինչ մեղադրանքներ է հնչեցնում Բաքուն առևանգած հայ զինծառայողների հասցեին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան