Ուժի մեջ մտած իրավակարգավորման հետևանքով 575 տոննա թունաքիմիկատ հնարավոր չի եղել ներմուծել Հայաստան.Էկոնոմիկայի փոխնախարար
«Փետրվարի 17-ի դրությամբ մաքսային պահեստներում կուտակվել է 217.7 տոննա և ճանապարհին գտնվել է 358 տոննա թունաքիմիկատ»,-ԱԺ-ում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը՝ ներկայացնելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների մնախագծերը:
Հիմնավորելով օրենքի նախագծերի մշակումը՝ փոխնախարարը հայտնեց, որ ՍԱՏՄ պետի հրամանով կատարվել է գրանցված թունաքիմիկատների ցանկի փոփոխություն, որով երկու պահանջ է ավելացվել՝ ներմուծվող թունաքիմիկատի հետ միասին ներկայացնել արտադրող երկրի և ընկերության անունները, որի պատճառով լուրջ խնդիր է առաջացել պիսցիտիդների և ագրոքիմիկատների ներմուծման գործընթացում:
Աշխեն Շիրվանյանը հայտնեց, որ չեն կարողանում հարցը կանոնակարգել և առաջարկվող ընթացակարգով են փորձում խնդրին լուծում տալ:
«նախագծով առաջարկվում է թույլ տալ թունաքիմիկատների ներմուծումն իրականացնել քաղաքականություն մշակող լիազոր մարմնի տված իրավական ակտով»,-ասաց փոխնախարարը:
Շիրվանյանը տեղեկացրեց, որ ՍԱՏՄ պետի հրամանի պատճառով այդ երկու տվյալները չունեցող մեծ քանակությամբ թունաքիմիկատ մնացել են չմաքսազերծված և չներմուծված:
«575 տոննա ընդհանուր քանակով թունաքիմիկատ ուժի մեջ մտած իրավական կարգավորման հետևանքով հնարավոր չի եղել ներմուծել Հայաստան: Սա փետրվարի դրությամբ է, և այդ քանակը մի քանի անգամ ավելացել է, որը կազմում է տարեկան ներմուծվող պիսցիտիդների 40 %-ը»,-ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը:
Նրա տեղեկացմամբ՝ 2020 թ. Հայաստան էր ներմուծվել 1634 տոննա, 2021 թ.՝ 1800 տոննա և 2022 թ. 1236 տոննա թունաքիմիկատ և երեք տարվա վերլուծության արդյունքում տարեկան միջին ներմուծումը կազմում է 1550 տոննա:
Հայտնելով, որ հանրապետությունում տարեկան օգտագործվում է ներմուծված թունաքիմիկատներից 1245 տոննան՝ Աշխեն Շիրվանյանը հավելեց. «Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության վարելահողերի և բազմամյա տնկարկների ընդհանուր տարածքը կազմում է 481880 հա, որտեղ յուրացվում է թունաքիմիկատների հիմնական քանակը
Եթե համարենք, որ չներմուծված թունաքիմիկատի չօտգարծված մասը կազմում է 460 տոննա, ապա ստացվում է, որ 2023 թ.-ին շուրջ 37 %-ով պակաս թունաքիմիկատ կօգտագործվի բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար:178000 հա վարելահողերում և բազմամյա տնկարկներում չեն իրականացվի վնասակար օրգանիզմենրի, կրծողների դեմ պայքարի միջոցառումներ և այդ հողամասերում տեղի կունենա բերքատվության նվազում 70-80%-ով, բերքի որակն էլ կընկնի, ինչպես նաև թունաքիմիկատների արժեքը կբարձրանա»:
Փոխնախարարը հիշեցրեց, որ կառավարությունն առաջարկում է օրենքը ընդունել հրատապ ռեժիմով՝ 24 ժամում, ինչին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում ալկոհոլից թունավորվածների թիվն ավելանում է
- Թունաքիմիկատների ձեռքբերման մրցույթում անհիմն մերժվել է էժան առաջարկ ներկայացրած ընկերության հայտը
- Վերահսկողական միջոցառումներ են սկսվել թունաքիմիկատների իրացման շուկայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան