Իրավիճակը սահմանագծում հարաբերականորն կայուն է, երեկ ունեցել ենք կրակոցներ. Արման Սարգսյան
«Կխնդրեմ այդ հարցն ուղղեք նախաքննական մարմնին և ցանկալի չի լինի ես որևէ մեկնաբանություն անեմ»,-ԱԺ-ի միջանցքում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ լրագրողների հարցերին:
Փոխնախարարը չմեկնաբանեց նաև Սյունքի մարզպետի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինուժը Տեղ և Ներքին Հանդ գյուղերի մոտ որոշակի կետերով հետ է գնացել իրականացրել:
Պատասխանելով սահմանային իրավիճակի մասին հարցին՝ Արման Սարգսյանն ասաց. «Իրավիճակը սահմանագծում հարաբերականորն կայուն է, երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին հաղորդագրություն տարածվել է, ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք, ընդհանուր առմամբ հարաբերականորեն կայուն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
- ՌԴ խաղաղապահները շփման գծի Շուշիի հատվածում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
- ՊՆ. Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
- ՊՆ. Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան