Արցախից հերքում են Ադրբեջանի տարածած հայտարարությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան