ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ
Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ կստանա մինչև տարեվերջ, սակայն մնացած ժամանակը պետք է հնարավորինս օգտագործել բարեփոխումների համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին վրացի լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումին, ապա իմ անձնական կարծիքն այն է, որ Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ, սակայն չափազանց կարևոր է, որ մինչև տարեվերջ մնացած ժամանակը օգտագործվի 12 առաջնահերթությունների առնչությամբ առավելագույն առաջընթաց գրանցելու համար: Շատ կարևոր է, որ լավ նորություններ են գալիս Վրաստանից»,-ասել է Գերչինսկին։
Դիվանագետի խոսքով՝ Եվրահանձնաժողովի զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ կհրապարակվի հոկտեմբերին, իսկ մինչև տարեվերջ եվրոպական երկրների ղեկավարները պետք է քաղաքական որոշում կայացնեն Վրաստանի և կազմակերպությանն անդամակցել ցանկացող այլ երկրների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահը զարմացել է պաշտպանության նախարարի պահվածքից. Նման բան ոչ մի երկրում չես տեսնի
- Վրաստան հայ այցելուների թիվը 4,5 անգամ գերազանցում է ադրբեջանցիների թվին
- Վրաստանի ապագա անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին բխում է ոչ միայն Վրաստանի, այլև միջազգային կազմակերպության շահերից․ Զբիգնև Ռաու
- Վրաստանը երկու ժամով կրճատում է պարետային ժամը