Երևանը՝ ամառային հանգստի համար ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների եռյակում
Ֆլորենցիան և Մեխիկոն ռուսաստանցիների շրջանում ընդգրկվել են 2023 թվականի ամառվա համար արտասահմանյան հայտնի ուղղությունների թոփ-10-ում, ընդ որում՝ հանգստի համար ամենապահանջված ուղղություններն են Ստամբուլը, Մինսկը և Երևանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Հյուրանոցների ամրագրման թոփ քաղաքներն են Ստամբուլը, Մինսկը, Երևանը, Բաքուն և Դուբայը: Այս քաղաքները կազմում են բոլոր ամրագրումների մոտ 40%-ը: Առաջին անգամ Մեխիկոն, Ֆլորենցիան և Բելեկը հայտնվել են կացարանների ամրագրման թոփ տասնյակում»,- ասում են փորձագետները։
Ըստ ուսումնասիրության՝ այս տարի ռուսաստանցիների շրջանում պահանջարկ ունեցող արտասահմանյան ուղղությունների ցանկն ընդլայնվել է։ Թեև Հայաստանն ու Թուրքիան շարունակում են մնալ առաջատարներ դեպի այդ երկրներ գնված ավիատոմսերի առումով (կազմում է օտարերկրյա ամրագրումների 40,6%-ը), ճանապարհորդներն ավելի հաճախ են թռչում Թաիլանդ, Ինդոնեզիա, Ֆրանսիա, Ուզբեկստան և Կուբա: Միևնույն ժամանակ, ամառային արձակուրդների համար այս տարի 14%-ով ավելի քիչ են ընտրում Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Վրաստանը և Ղրղզստանը, քան 2022 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան