Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ
Թուրքական լրատվամիջոցներում ակտիվ շրջանառության մեջ է հայտնվել «Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների աքցանում» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակն ուշադրություն է հրավիրում Հայաստանի և Վրաստանի` Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական կապերի ամրապնդման վրա: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Չնայած Արևմուտքի կողմից ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությանը՝ Հայաստանը շարունակում է ամուր տնտեսական կապեր ունենալ Ռուսաստանի հետ:
Հեղինակի պնդմամբ՝ ամբողջովին հավանական է, որ Հայաստանի վարած նման քաղաքականության համար Արևմուտքի կողմից «պատասխան» քայլ լինի, այն է՝ պատժամիջոցը:
Նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2022-ին նախորդ տարվա համեմատ կազմել է 12.5%: