
«Ժողովուրդ». «Վոյաժների» մեծ սիրահար Ծովինար Վարդանյանը որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք «վոյաժների» մեծ սիրահար են և առիթը բաց չեն թողնում այս կամ այն միջոցառման անվան տակ արտերկիր մեկնել: Այս անգամ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին է:
Նա որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների: Այս օրերին ՔՊ-ական պատգամավորն արդեն Վաշինգտոնում է: ԱԺ նախագահի որոշումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նա մեկնել է ԱՄՆ՝ Կանանց, խաղաղության և անվտանգության ազգային համակարգողների ցանցի բարձր մակարդակի հինգերորդ հանդիպմանը մասնակցելու համար հունիսի 5-10-ը։ Ընդ որում՝ միայն գիշերակացն է հրավիրող կողմի հաշվին։
Այդ նույն որոշման մեջ նշվում է, որ մյուս ծախսերը կարվեն պետբյուջեի հաշվին: Արդեն Երևան վերադառնալուց օրեր անց Վարդանյանը մեկնելու է Վիեննա՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի՝ գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսուցողական այցին մասնակցելու համար հունիսի 19-23-ը. այստեղ բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին