«Ժողովուրդ». Դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչո՞ւ են պաշտոնից ազատվել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քրեական գործերը հսկող դատախազները: «Ժողովուրդ» օրաթերթին դատախազության համակարգից լուրեր հասան առ այն, որ դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել, ինչի արդյունքում, ըստ համակարգում տարածված լուրերի, դատախազները, անգամ իմանալով այդ մասին, կարծիք են հայտնել՝ «ջանդամ իրենց չեն լսում», ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին վիրավորական արտահայտություններով խոսակցություններ են ունեցել, ինչն էլ դարձել է նրանց՝ համակարգից ազատման պատճառ։
Թե որքանով են համակարգում տարածված այս խոսակցությունները իրական, ցույց կտա ժամանակը, սակայն երեկվանից համակարգում ակտիվ խոսում են այս մասին։ Տարածված լուրերի մասով մեկնաբանություն խնդրեցինք Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հերքեցին այն։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը և Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, որոնք Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրողներն էին։ Բացի այդ, աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները